ՀՅԴ-ն դեմ է հայ-թուրքական սահմանով թուրքական զորաբաժնի ժամանմանը Հայաստան

ՀՅԴ-ն դեմ է հայ-թուրքական սահմանով թուրքական զորաբաժնի ժամանմանը Հայաստան

PanARMENIAN.Net - Սխալ կլինի, եթե թուրքական զորաբաժինը ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար Հայաստան ժամանի հայ-թուրքական սահմանով: Բայց բանը նրանում է, որ Հայաստանը զորավարժություններին մասնակցելու է հրավիրել ոչ թե կոնկրետ Թուրքիային, այլ ՆԱՏՕ-ին: Միայն Ալյանսն իրավունք ունի որոշելու, թե ինչպես են ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց զորաբաժիններն ուղղելու Հայաստան: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կարող էր ի սկզբանե պայման դնել, որպեսզի զինվորականներն այլ ճանապարհով ժամանեին: «Բայց ես ծանոթ չեմ այս գործընթացի մանրամասներին, ուստի չեմ կարող ավելի հանգամանալից մեկնաբանություն տալ այս առիթով»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---