Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման կարիք չկա

Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման կարիք չկա

PanARMENIAN.Net - «Վաղաժամ ընտրությունների անցկացումը սպառնալիք չէ, դա ավելի շատ անհրաժեշտություն է, եթե երկրի հասարակությունը նման բանի կարիք ունի»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, իսկական սպառնալիքը կոծկված է այդ ընտրությունների ոչ նորմալ անցկացման մեջ: «ՀՅԴ-ն արդեն նախապատրաստել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարման մասին օրինագիծը, որը կկարողանա զսպել կեղծումների մեխանիզմը: Ես հուսով եմ, որ «Ժառանգություն» խմբակցությունը նույնպես կմիանա այս նախաձեռնությանը, և մենք օրինագիծը Վենետիկյան հանձնաժողով կուղարկենք եզրակացություն ստանալու համար»,- նշել է Հովհաննիսյանը: Միևնույն ժամանակ նա ձեռնպահ է մնացել այդ օրինագծի մանրամասները ներկայացնելուց:

Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանում վաղաժամ ընտրությունների անցկացման կարիք կա, նա նշել է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար նախադրյալներ չի տեսնում: «Հասարակության այն մասը, որը ձգտում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, պետք է շատ ակտիվ լինի, որպեսզի բոլորին ապացուցի իր ճշմարտացիությունը: Բայց ես նման ապացույցներ չեմ տեսնում Հայաստանում»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---