Ահարոն Ադիբեկյան. Արցախի բնակչության 85 տոկոսը կողմ է անկախությանը29 հուլիսի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի նախադեպը կիսել է փորձագիտական հանրության կարծքիը երկու մասի` մի մասը հանդես է գալիս ազգերի ինքնորոշման իրավունքի օգտին, մյուս մասը` տարածքային ամբողջականության օգտին: Նրանք բոլորը իրավացի են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ըստ Ադիբեկյանի, այս դեպքում ամեն ինչ ուժն է որոշում: «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմն ուժային գերազանցություն ունի»,-ասել է սոցիոլոգը: Ներկայացնելով «Սոցիոմետր» կենտրոնի սոցիոլոգիական հետազոտությունները, որ արվել են ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների շեմին, Ադիբեկյանը նշել է, որ Արցախի բնակչության 85 տոկոսը կողմ է անկախությանը, 15 տոկոսը անհրաժեշտ է համարում փոխընդունելի լուծում գտնելը և միայն 0,1 տոկոսն է իր ապագան պատկերացնում Ադրբեջանի կազմում: «Հավանաբար, դա այն մարդիկ են, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել խորհրդային իշխանության օրոք»,-նշել է նա: Ահարոն Ադիբեկյանը հավելել է նաև, որ ժամանակի հետ Լեռնային Ղարաբաղում նվազում է Հայաստանին միանալաու կողմնակիցների թիվը: «Մեր հարցման արդյունքում հարցման ենթարկվածների միայն 33 տոկոսն է հանդես գալիս Հայաստանին միանալու օգտին, 67 տոկոսը գերադասում է անկախությունը»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Ադիբեկյանը ներկայացրել է Ադրբեջանում ամերիկյան մի ընկերության վերջին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն, ադրբեջանական բնակչության կեսից պակասն է հավատում, որ ԼՂՀ-ն կլինի Ադրբեջանի կազմում: «Սա ադրբեջանական բնակչության շրջանում պարտվողական տրամադրությունների վառ օրինակ է, ինչը սառը ցնցուղի դեր կատարեց այդ երկրի ղեկավարության տաք գլուխների համար»,-ասել է սոցիոլոգը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |