Արտակ Շաքարյան. Թուրքիային մեծ սկանդալ է սպասվում 5 օգոստոսի 2010 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Եթե մինչև օգոստոսի վերջը գլխավոր շտաբի նոր պետ չնշանակվի, ապա Թուրքիային մեծ սկանդալ է սպասվում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով, կառավարող Արդարության և զարգացման կուսակցությունը (AKP), չստորագրելով Գլխավոր շտավի պետի նշանակման մասին փաստաթուղթը, փորձում է ճնշում գործադրել թուրքական գեներալների վրա, ովքեր կարող են գործող իշխանության դեմ ապստամբություն բարձրացնել: Այն հարցին, թե արդյոք բանակի դժգոհությունը կարող է ռազմական հեղաշրջման վերածվել, թուրքագետը նշել է, որ նման հավանականությունը մեծ չէ: Օգոստոսի 1-ին կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում կայացած Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդի նիստն ավարտվեց անսպասելի որոշումների ընդունմամբ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Խորհրդի արդյունքներով հաստատեց զինված ուժերի ղեկավարության նոր նշանակումները, բայց դրա հետ մեկտեղ նա չստորագրեց գլխավոր կադրային փաստաթղթերը, որոնք վերաբերում են Գլխավոր շտաբի պետի և ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի նշանակմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |