Մարտական դիրքերից մեկում ավագ լեյտենանտի և 5 ժամկետային զինծառայողների դիակները հայտնաբերելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - 2010 թվականի հուլիսի 28-ի թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի, Գարեգին Հովսեփյանի ու Արտեմ Մանասյանի դիակները հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Գործի քննության շրջանակներում կատարվել են անհետաձգելի գործողություններ` դեպքի վայրի և դիակների զննություն, նշանակվել են 6 դիակների դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև թվով 10 դատաձգաբանական, թվով 3 դատակենսաբանական փորձաքննություններ, որպես վկաներ հարցաքննվել են մի խումբ պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողներ, սպաներ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ` դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով։

Քրեական գործի նախաքննությունը ՀՀ ՊՆ ՔԾ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում շարունակվում է։ Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՊՆ ՔԾ պետի որոշմամբ ստեղծված քննչական խումբը։

Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր բոլոր վարկածները և Կարո Այվազյանի զորակոչի օրինականությունն ստուգելու համար։

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---