ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ 48 ՍԱՀՄԱՆԽԱԽՏԻ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա անցած 7 ամիսների ընթացքում Ռուսաստանի սահմանապահները 48 սահմանախախտի են կալանել Հայաստանի պետական սահմանում, որոնցից 45-ը փորձել են անցնել անցակետերով: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Բոնդարեւը: Նրա խոսքերով, ընթացիկ տարվա 7 ամիսներին Հայաստանի պետական սահմանի անցակետերով անցել է 110 հազար մարդ, որոնցից 80 հազարը` օտարերկրյա քաղաքացիներ: Գեներալը նշել է, որ անցած ժամանակահատվածում ՀՀ պետական սահմանն ապօրինաբար հատելու փորձեր են ձեռնարկվել նաեւ Իրաքի հայազգի քաղաքացիների կողմից: Նրա խոսքերով, իրաքյան ճգնաժամի առնչությամբ նրանք փորձել են Իրանի տարածքով մուտք գործել Հայաստան, սակայն ձերբակալվել են Ռուսաստանի սահմանապահների կողմից եւ հանձնվել ՀՀ անվտանգության մարմիններին:
 Ուշագրավ
---