Ղարաբաղում պատերազմի դեպքում Ռուսաստանը չի կատարի ՀԱՊԿ-ի դաշնակցային պարտականությունները 9 օգոստոսի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, Ռուսաստանը չի կատարի պարտականությունները, որոնք վերցրել է իր վրա որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի ռազմավարական գործընկեր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Պատերազմի դեպքում ռուսական զորքերը չեն խառնվի և դա կբացատրեն նրանով, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»,- ասել է քաղաքագետը: Նրա կարծիքով, Մոսկվան խաղաղապահի դիրք կգրավի և կփորձի առավելագույնս դրսևորել իրեն այդ դերում` Լեռնային Ղարաբաղ մտցնելով խաղաղապահ զորքեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |