Աշոտ Մելքոնյան. ԼՂՀ-ն կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - Այս կամ այն երկրի տարածքային ամբողջականության ճանաչումը բոլորովին չի նշանակում այդ պետության սահմանների ճանաչում: Դրանք տարբեր հասկացություններ են: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Կարելի է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` չճանաչելով Լեռնային Ղարաբաղը նրա կազմում: Չէ որ տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչումը նշանակում է կոնկրետ պետության ճանաչում որպես միջազգային իրավունքի սուբյեկտ նրա որոշակի տարածքով»,- ասել է Մելքոնյանը և հավելել, որ Լեռնային Ղարաբաղն իր հերթին նույնպես կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

 Ուշագրավ
---