Սեյրան Օհանյանը հանձնարարեց շարունակել ռազմական արդյունաբերության զարգացման պետական ծրագրերի լրամշակումը![]() 10 օգոստոսի 2010 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը: Նիստի ընթացքում քննարկվող ծրագրերն արժանացան հանձնաժողովի նախնական հավանությանը, ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները: Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարություններ տվեցին հանձնաժողովում ընդգրկված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներին` ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի լրամշակումը շարունակելու վերաբերյալ, հաղորդում է ՊՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |