ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Դամթյու Դեսալեյնեին![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնեին: ՀՀ ԱԺ նախագահը հաջողություններ մաղթեց նրան պատասխանատու և մարդասիրական գործունեության մեջ և բարձր գնահատեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ցուցաբերած օժանդակությունը փախստականներին Հայաստանում: Նա կարևորեց Ադրբեջանից հայ փախստականների և իրաքահայ փախստականների նկատմամբ ցուցաբերված և շարունակվող աջակցությունը: ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ջերմ ընդունելության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքներին տրված գնահատականների համար: Նա նշեց, որ գրասենյակի հետ արդյունավետ համգործակցությունը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, և որպես ոլորտի խնդիրներին լավատեղյակ գործիչ, իր նպաստն է բերել նաև «Փախստականների և ապաստանի մասին» նոր օրենքի ընդունմանը: Դամթյու Դեսալեյնեն շնորհակալություն հայտնեց օրենքի ընդունման և շարունակական համգործակցության համար: ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնելով ավելի ակտիվացնել համագործակցությունը` առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ` համապատասխան օրենդրական դաշտի կատարելագործման նպատակով: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ չնայած իշխանությունների և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ջանքերի արդյունքում լուծում են ստանում փախստականների բնակարանային խնդիրները, բայց դեռևս 3300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի: Միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությունը մեծապես կօգներ այս խնդիրը հասցնել ավարտին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը մտահոգիչ համարեց մինչև օրս ԼՂ-ում փախստականների անտեսվածության հարցը ՄԱԿ-ի և մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից, որը լիազորված է իր մանդատով օժանդակություն ցուցաբերել փախստականներին` առանց սպասելու հակամարտությունների քաղաքական լուծումներին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն առաջարկեց Ազգային ժողովի հետ իրականացնել տեխնիկական աջակցության ծրագիր, մանավանդ որ խորհրդարանն ավելի լայն հնարավորություն ունի անդրադառնալ հասարակության, այդ թվում և փախստականների խնդիրներին: Զրուցակիցները կարևորեցին ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի գրասենյակի փոխգործակցությունը, միջխորհրդարանական համագործակցությունը և խորհրդարանների մասնակցությունը խնդիրների լուծմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |