Աշնանը Եվրախորհրդարանը, հնարավոր է, Նախիջևանում հայ մշակույթի հուշարձանների ոչնչացումը դատապարտող հայտարարություն ընդունի

Աշնանը Եվրախորհրդարանը, հնարավոր է, Նախիջևանում հայ մշակույթի հուշարձանների ոչնչացումը դատապարտող հայտարարություն ընդունի

PanARMENIAN.Net - Այս տարվա աշնանը Եվրախորհրդարանը, հնարավոր է, Նախիջևանում հայ մշակույթի հուշարձանների ոչնչացումը դատապարտող հայտարարություն ընդունի: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Բելգիայի հայկական կազմակերպությունների միության» նախագահ Գևորգ Մինասյանը: Նրա խոսքով, hայտարարության նախագիծն արդեն ներկայացվել է Եվրախորհրդարանում: Ընդ որում, նա նշել է, որ գործին պակասում է միայն հայոց պետության աջակցությունը, որը փոքր-ինչ ուշանում է: «Այնուամենայնիվ, գործընթացն արդեն սկսվել է, և ես կարծում եմ, որ աշնանը հայտարարությունը կընդունվի»,- ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---