ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը Երևանում աշխատանքը կսկսի օգոստոսի 20-ին

ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը Երևանում աշխատանքը կսկսի օգոստոսի 20-ին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին Երևանում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթաժողովը:

Գագաթաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ և մի շարք երկկողմ հանդիպումներ Երևանում ու Սևանում:

Գագաթաժողովի օրակարգայինհարցերիշրջանակում կքննարկվեն տարածաշրջանայինանվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության հարցում ՀԱՊԿ անդամ-երկրների փոխգործակցությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---