Ռոմիկ Հովնանյան. «Թուրքիան Սբ Խաչ եկեղեցում պատարագն ուզում է օգտագործել քաղաքական նպատակներով»![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիան Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում պատարագի արարողությունն ուզում է քաղաքական նպատակներով օգտագործել: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Վան-Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Ռոմիկ Հովնանյանը: Նրա խոսքերի համաձայն, Թուրքիան միջազգային հասարակության համար շոու է ուզում կազմակերպել, որպեսզի ցուցադրի, իբր Անկարան լավ հարաբերություններ է պահպանում Երևանի հետ: Այս համատեքստում Հովնանյանը նշել է, որ թուրքական կողմը Սբ Խաչ եկեղեցում որոշելով պատարագ անցկացնել, ուզում է օգտվել նաև հայ ժողովրդի անտեղյակությունից: «Ես ութ անգամ եղել եմ այդ կղզում և կարող եմ ասել, որ 1000 մարդուց ավելի կղզին ընդունել չի կարող, էլ չեմ ասում` 6000 մարդու մասին», - ասել է Հովնանյանն, ավելացնելով, որ անհնար է նաև, որ մեկ օրվա ընթացքում 6000 մարդ սահմանը հատի: « Նույնիսկ, եթե դա շատ արագ կատարվի, միևնույն է, տեխնիկապես անհնար է, որ երկու օրում վրացական սահմանով այդքան մարդ անցնի: Դրա համար մոտավորապես չորս օր է հարկավոր»,- նշել է նա: Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Ժասմեն Ասրյանն, իր հերթին, հայտարարություն է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է, թե այն հայը, որն ունի ազգային և կրոնական արժանապատվություն, պետք է ձեռնպահ մնա Սբ Խաչ եկեղեցում պատարագին մասնակցելուց: Նա նաև հաղորդել է, որ շուտով ենթահանձնաժողովը հայտարարություն կներկայացնի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |