Էդուարդ Շարմազանով. Թուրքիայի քաղաքական վերնախավը լավ է յուրացրել դոկտոր Գեբելսի դասերը

Էդուարդ Շարմազանով. Թուրքիայի քաղաքական վերնախավը լավ է յուրացրել դոկտոր Գեբելսի դասերը

PanARMENIAN.Net - «Թուրքիայի քաղաքական վերնախավը լավ է յուրացրել դոկտոր Գեբելսի դասերն այն մասին, որ «սուտը պետք է հրեշավոր լինի, որպեսզի դրան հավատան»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար (ՀՀԿ) Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահի խոսքերն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությւոնը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Շարմազանովի խոսքերով, Աբդուլլահ Գյուլը պետք է յուրացնի, որ 20-րդ դարի դասերը չեն աշխատում 21-րդ դարում: «Ես խորհուրդ կտայի Թուրքիայի նախագահին ուշադիր ընթերցել ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը, որում ասվում է, որ մեկ սկզբունքը չի կարող գերիշխել մյուսի նկատմամբ, այսինքն ազգի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը հավասար են: Կոսովոյի մասին ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը գերազանցում է Միացյալ ազգությունների սկզբունքներին: Եթե հետևել Գյուլի տրամաբանությանը, աշխարհում կլիներ ոչ թե 200 պետություն, այլ 55-56: Ես խորհուրդ կտայի Թուրքիայի նախագահին չխառնվել իրեն չվերաբերվող գործերին, այլ զբաղվել Կիպրոսի բռնազավթման հարցով և քրդական խնդրով»,- ասել է ՀՀԿ քարտուղարը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---