Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովը:

Սերժ Սարգսյանը շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջեւ համագործակցությունն ընդլայնելու և հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու բոլոր հիմքերը կան:

Դեսպան Աթա Սերդարովը վստահեցրել է, որ իր գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման համար, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---