Էդուարդ Շարմազանով. Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչներից է17 օգոստոսի 2010 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայ-ռուսական համագործակցությունը դրական կերպով զարգանում է, ինչի մասին վկայում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա այցը Հայաստան: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Այդ առումով անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմական բազաների գտնվելը 49 տարով երկարաձգելու հարցին` նա ասել է, որ դա կորոշի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպահման խնդիրը: «Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչներից է»,- նշել է նա և հավելել, որ փոփոխություններից հետո ռուսական ռազմական բազայի ֆունկցիան կլինի ոչ միայն Հայաստանի սահմանների պաշտպանությունը, այլ նաև երկրի անվտանգության ապահովման մեխանիզմների իրագործումը: Մեկնաբանելով ռուսական բազաների` Հաայստանում մնալու ժամկետի երկարացման հնարավոր պատճառները` Շարմազանովը, հիմնվելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վրա, ինչպես նաև նրա ռազմական բյուջեն 0.5 մլրդ դոլարով ավելացնելու փաստի վրա, Հայաստանը պետք է հոգ տանի իր անվտանգության մասին: Նա նշել է, որ պայմանագրի ստորագրումով բազան կհագեցվի նորագույն ռազմական տեխնիկայով, ինչը ՀՀ անվտանգության համակարգը գրեթե անխոցելի կդարձնի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |