ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՌԱՋԻԿԱ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԼՈՒՍԱԲԱՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 350 ԼՐԱԳՐՈՂ

PanARMENIAN.Net - Ավելի քան 350 հայ եւ օտարերկրյա լրագրողներ կլուսավորեն Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի սեպտեմբերի 25-27-ը կայանալիք այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «ԱՐՄԻՆՖՈ» գործակալությունը, լրագրողների հավատարմագրումը շարունակվում է, եւ չի բացառվում նոր հայտերի ստացումը: Պապի այցը լուսաբանելու համար հավատարմագրված 350 լրագրողներից 80-ը ներկայացնում են Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 14-16-ը կայանալիք պաշտոնական այցի լուսաբանման համար հավատարմագրվել է շուրջ 100 լրագրող, որոնց կեսից ավելին նույնպես տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ են:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---