ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ 6 սեպտեմբերի 2001 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Ըստ նախնական տվյալների` ԼՂՀ քաղաքապետի ընտրություններում հաղթել է իշխող «Ժողովրդավարական Արցախ Միություն» կուսակցության թեկնածու Համիկ Ավանեսյանը: Ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 56,4 տոկոսը: Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ընտրական հանձնաժողովի կողմից այսօր երեկոյան:Ընդամենը Ստեփանակերտի ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել էր քաղաքապետի 13 թեկնածու: Յոթը հետագայում ետ կանչեցին իրենց թեկնածությունները: Իր թեկնածությունը ետ կանչեց նաեւ քաղաքապետի ներկա պաշտոնակատար Բորիս Արուշանյանը, որը կոչ արեց ընտրողներին իրենց ձայները տալ Համիկ Ավանեսյանի օգտինն: Ավանիսյանը 70-ական թվականներին ղեկավարել է Ստեփանակերտի քաղխորհրդի գործկոմը: Ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը եղել է «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը, որը նույնպես ժամանակին գլխավորել է Ստեփանակերտի վարչակազմը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |