Ալեքսանդր Մարկարով. ՀԱՊԿ-ում հարկավոր է փոխել խաղի կանոնները

PanARMENIAN.Net - Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ն այնքան էլ արագ չարձագանքեց Օշում (Ղրղզստան) տեղ գտած իրադարձություններին, ինչը առիթ ծառայեց, որպեսզի Երևանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում քննարկվեր նման իրադրություններին Կազմակերպության արագ արձագանքման հարցը: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է ԱՊՀ Երկրների ինստիտուտի Հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկում արտակարգ իրադրությունների դեպքում Կազմակերպության ավելի արագ արձագանքի համար հնարավոր մեխանիզմներին: Նրա խոսքով, հնարավոր լուծումներից մեկը խաղի կանոնների փոփոխությունն է: Այդ համատեքստում նա առանձնացրել է զարգացման երկու սցենար` կամ կանոնների փոփոխություն ՀԱՊԿ ներսում, կամ արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ)` որպես անվտանգության ապահովման հնարավոր աղբյուրի գործառութային պարտավորությունների ճշտում:

Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանն իր հերթին ասել է, որ Ղրղզստանի հետ կապված իրադրությունը փոքր-ինչ տարբերվում է այն իրադրությունից, որը վերաբերում է տարածաշրջանին: «Ղրղզստանում տեղի ունեցած դեպքերը կապված են ներքին քաղաքական զարգացումների հետ, իսկ ՀԱՊԿ գլխավոր նպատակը պաշտպանությունն է արտաքին ագրեսիայից»,- ասել է նա: Այդ համատեքստում նա նկատել է նաև, որ ՀԱՊԿ անդամ երկրներից ոչ մեկն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---