Ռուբեն Հակոբյան. Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերն ապացուցել են` Հարավային Կովկասն առաջնային է Մոսկվայի համար

Ռուբեն Հակոբյան. Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերն ապացուցել են` Հարավային Կովկասն առաջնային է Մոսկվայի համար

PanARMENIAN.Net - Ելնելով Արձանագրությունում կատարված փոփոխություններից` Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացման մասին, կարելի է ասել, որ դա բացարձակ նոր պայմանագիր է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության կառավարման նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքերով, Երևանում չկա այնպիսի մարդ, որը չպաշտպանի երկրի ղեկավարությանն անվտանգության ապահովման հարցում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այդ պայմանագիրը որոշ մտավախություններ է առաջացնում: «Նրանում ոչինչ չի ասվում Ղարաբաղի անվտանգության ապահովման մասին, չի շոշափվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300-ի վաճառքի հարցը, որը չհերքեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը»,- ասել է Հակոբյանն, ավելացնելով, որ անորոշ է 49 տարով ռազմաբազայի երկարացման պատճառը: Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերն ապացուցել են` Հարավային Կովկասն առաջնային է Մոսկվայի համար:

 Ուշագրավ
---