ԱՄՆ-ն և ՌԴ-ն որոշակի կոնսենսուսի են հասել Հարավային Կովկասի հարցում![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարութունը հայ-թուրքական համաձայնությունների վերաբերյալ վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն որոշակի փոխզիջման են հասել Հարավային Կովկասի հարցում և նրա սահմաններից դուրս: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Այդ հայտարարությունը բխում է երկու երկրների շահերից: ԱՄՆ-ն դժգոհ է Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գործողություններից և տարածաշրջանում Թուրքիայի ակնհայտ ուժեղացումից»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ ԱՄՆ-ն իրականության չափավոր գնահատական է տվել: Իր հերթին ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ասաց, որ հիմա այնպիսի պահ է, երբ Կովկասի տարածաշրջանում գործընթացներն ավելի կանխատեսելի են դառնում: «Մենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները դիտարկում ենք երկկողմանի հարաբերությունների շրջանակներում»,- ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թաները` մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |