ԱՄՆ-ն և ՌԴ-ն որոշակի կոնսենսուսի են հասել Հարավային Կովկասի հարցում

ԱՄՆ-ն և ՌԴ-ն որոշակի կոնսենսուսի են հասել Հարավային Կովկասի հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարութունը հայ-թուրքական համաձայնությունների վերաբերյալ վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն որոշակի փոխզիջման են հասել Հարավային Կովկասի հարցում և նրա սահմաններից դուրս: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Այդ հայտարարությունը բխում է երկու երկրների շահերից: ԱՄՆ-ն դժգոհ է Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գործողություններից և տարածաշրջանում Թուրքիայի ակնհայտ ուժեղացումից»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ ԱՄՆ-ն իրականության չափավոր գնահատական է տվել:

Իր հերթին ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ասաց, որ հիմա այնպիսի պահ է, երբ Կովկասի տարածաշրջանում գործընթացներն ավելի կանխատեսելի են դառնում:

«Մենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները դիտարկում ենք երկկողմանի հարաբերությունների շրջանակներում»,- ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թաները` մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---