Էդուարդ Շարմազանով. Մամեդովը խոստովանում է, որ նրա երկիրը փակուղի է մտելPanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան արդեն երկրորդ անգամ ընդունում է իր երկրի արտաքին քաղաքականության տապալումը` խոստովանելով, որ Հայաստանի դիրքերն ուժեղանում են, և պաշտոնական Երևանը Թուրքիային բացահայտ թելադրում է իր կամքը: Նման կարծիք հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով երեկ Նովրուզ Մամեդովի արած հայտարարությունը` հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Շարմազանովի խոսքերով, այս հայտարարությամբ Բաքվում մեկնարկում է հակառուսական և հակաարևմտյան հիստերիայի հերթական փուլը. «Գործը հասել է նրան, որ Մամեդովը Արեւմուտքին մեղադրում է Հայաստանին բացահայտ պաշտպանելու մեջ` հարցականի տակ դնելով նաև Մոսկվայի` ՄԽ համանախագահող երկրի միջնորդական անաչառությունը: Այստեղից հետևությունը մեկն է Մամեդովը խոստովանում է, որ իր երկիրը փակուղի է մտել»,- ընդգծեց ՀՀԿ մամլո քարտուղարը: Նախօրեին Նովրուզ Մամեդովնադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ «այսօր Արևմուտքը և Եվրոպան, այսինքն նոր աշխարհի առաջատար պետությունները բոլոր ջանքերն ուղղել են նրան, որպեսզի աջակցեն Հայաստանին: Բացի դրանից, նրանք չեն ձգտում թաքցնել դա: Մի կողմից, նրանք հաշտվում են Հայաստանի քաղաքականության հետ, մեկ այլ կողմից` նախատեսված միջոցառման շրջանակներում, հաճոյանալով Հայաստանին, նրան օգնություն են տրամադրում: Դրա օրինակ է հայ-թուրքական սահմանի բացումը ՆԱՏՕ կողմից սեպտեմբերի 11-17-ը անցկացվող միջոցառման ժամանակ»:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |