Ռուսաստանը չի կարող վարել իր արտաքին քաղաքականությունը` ելնելով միայն Հայաստանի շահերից

PanARMENIAN.Net - «Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների վաճառքի մասին հարցում Ռուսաստանն իր շահերն ունի, իսկ Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր քաղաքական կողմնորոշումը և թույլ չտալ Մոսկվայի համար անցանկալի գործընթացների զարգացում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանին C-300-ի հնարավոր վաճառքը չի նշանակում, որ Հայաստանը թուլանում է: «Ռուսաստանը չի կարող վարել իր արտաքին քաղաքականությունը` ելնելով միայն Հայաստանի շահերից: Արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը և Ռուսաստանը որոշել են կենսական կարևոր առաջադրանքներ. Հայաստանը` անվտանգության խնդիրը, Ռուսաստանը` աշխարհաքաղաքական հարցեր»,- ասել է Ջամալյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---