Վլադիմիր Կարապետյան. «Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձևը նենգափոխում է հակամարտության բուն էությունը»![]() 30 օգոստոսի 2010 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի մասին ՄԱԿ-ի վերջին բանաձևում, ի տարբերություն նախորդի, Ադրբեջանը նոր քայլ է կատարում «բռնազավթիչին» բացահայտելու ուղղությամբ, քանի որ այդ փաստաթղթում հղում է արվում Միջազգային հակամարտությունների մասին Ժնևի կոնվենցիային: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Կարապետյանի խոսքերի համաձայն, Ադրբեջանն այդ բանաձևով հակամարտության բուն էությունը խեղաթյուրելու նպատակ է հետապնդում: « Նկատելի են Ադրբեջանի փորձերը` ԼՂՀ ինքնորոշման հարցը վերածելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային միջազգային վեճի: Քանի որ միջազգային հասարակայնությունը ԼՂՀ-ի մերձակա շրջանները համարում է բռնազավթած, ապա այդ բանաձևի ընդուման դեպքում զավթիչը նույնպես կբացահայտվի», ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը որոշակի քայլեր կձեռնարկի այդ բանաձևի դեմ», Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմը դեռևս այդ փաստաթղթի ձևավորման փուլում պետք է ՄԱԿ-ի գլխավոր գագաթաժողովի քննարկմանը հանձներ իր բանաձևն այն մասին, որ Ադրբեջանը չի պահպանում պայմանավորվածությունը և մշտապես խախտում է հրադադարի կանոնները: «Ցավոք, Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած կառույցը դա չի արել, ինչը ամոթալի բացթողում է», - նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |