ՎԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ30 օգոստոսի 2001 - 23:48 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համապատասխան` օգոոտոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինաված ուժերի շփման գծի վրա կանցկացվի զինադադարի կանոնակարգի մոնիթորինգը: Ղարաբաղյան կողմից մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Քասփշիքը եւ նրա դաշտային օգնականները: Իսկ ադրբեջանական կողմից կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Մոնիթորինգի անցկացումը նախատեսված է Ղազախի շրջանի Ջաֆարլի բնակավայրի հատվածում զորքերի շփման գծի վրա: Ադրբեջանական զինվորականների տվյալների համաձայն` հենց այդ շրջանում են վերջին երեք ամսվա ընթացքում ամենից հաճախ արձանագրվել հրադադարի կանոնակարգի խախտման դեպքերը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |