ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԵՄ ՉԷ ԿՈՐԻԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը այսօր հայտարարեց, որ չի կիսում քաղաքում կորիդայի անցկացման հետ կապված մտավախությունները: Քաղաքապետը չի հասկանում համատեղ հայ-իսպանական ձեռնարկության` իսպանական ժողովրդի մշակույթը ներկայացնող միջոցառում անցկացնելու մտադրության շուրջ բարձրացած իրարանցման իմաստը: Հիշեցնենք, որ օրերս Հայ Առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ «չի խրարուսում քրիստոնեական բարոյականության կանոններին հակասող արյունալից տեսարաններ ներկայացնող զվարճալի միջոցառումների անցկացումը»: Ռոբերտ Նազարյանի Խոսքերով` «Վալենսիյա» ֆիրմայի ղեկավարությունը հավաստիացրեց, որ արյունահեղություն միջոցառման ժամանակ չի լինի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---