Փոխվարչապետը կմասնակցի ԼՂՀ անկախության հռչակման տոնական միջոցառումներին

Փոխվարչապետը կմասնակցի ԼՂՀ անկախության հռչակման տոնական միջոցառումներին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Գորիս: Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆ.Բերիկյանի հետ տեղում քննարկվեցին Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցին գիշերօթիկի կարգավիճակ տալու եւ աշխատանքային գործունեությունը Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի շենքում կազմակերպելու, վերջինիս շենքային պայմանները գիշերօթիկին համապատասխանեցնելու հարցեր: Ըստ տեղական իշխանությունների` տեղափոխությունը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացն ու սաների խնամքը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ վերջնական որոշում կկայացվի Երեւանում` հարցը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու կրթության եւ գիտության նախարարների հետ լրացուցիչ քննարկման արդյունքում: Թիվ 1 հատուկ դպրոցում ուսանում են թույլ տեսողությամբ, ինչպես նաեւ ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ:

Գորիսից փոխվարչապետը Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի, Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանի, Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանի, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի, Վայոց Ձորի մարզպետ Ս. Բագրատյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանի, Արմավիրի փոխմարզպետ Դ. Սամսոնյանի, ինչպես նաեւ ՙՀայաստանի Ազգային արխիվ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սեպտեմբերի 2-ին պատվիրակությունը կմիանա Երեւանից ժամանած ՀՀ պաշտոնական պատվիրակությանը եւ կմասնակցի ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ ղեկավարության հետ, որի ընթացքում կքննարկվեն ՀՀ մարզերի եւ ԼՂՀ վարչական շրջանների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման հետ կապված հարցեր: Նախատեսվում են նաեւ ՀՀ մարզպետների այցելություններ ԼՂՀ գործընկեր վարչական շրջաններ: Այցի ընթացքում կստորա•րվի համա•ործակցության վերաբերյալ համաձայնագիր ՙՀայաստանի ազգային արխիվ՚ եւ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ՚ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների միջեւ, հայտնում է Հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---