Վրաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում Նալբանդյան-Վաշաձե հեռախոսազրույցի արդյունքները 8 սեպտեմբերի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի արտգործնախարարությունում առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Գրիգոլ Վաշաձեի հեռախոսազրույցի արդյունքները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից, նախարարությունն առայժմ չի ժխտում, բայց և չի հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական ԶԼՄ կողմից տարածված տեղեկատվության հետ կապված պաշտոնական հայտարարություն է պատրաստվում: Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն նպատակահարմար չի համարում Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը: «Այդ ռազմակայանը ոչ մեկին կայունության, անվտանգության և համագործակցության հնարավորություն չի տալիս: Միևնույն ժամանակ այդ ռազմակայանը նաև չի ստեղծում բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում առկա խնդիրների քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով լուծման համար»,- Վաշաձեի խոսքն էին մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները: Որոշ հայկական ԶԼՄ-ներ այսօր հաղորդեցին, որ, իբր, Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է պատրաստում Գրիգոլ Վաշաձեի խոսքերի վերաբերյալ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը |