Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին![]() 12 սեպտեմբերի 2010 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ու համագործակցության ամրապնդումը և բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը: Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել, ինչը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երևանյան այցելությամբ: Նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի տեղակալի օգնական Քայդանաուն հանգամանալից զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման և զարգացման հնարավորությունների շուրջ: Թինա Քայդանաուն իր հերթին նշեց, որ Հայաստանը կարևոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար, որն ակնկալում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման, տարածաշրջանում կայունության ամրապնդման ասպարեզներում: Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդանաուն մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների շուրջ, տարածաշրջանային և միջազգային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |