Էդվարդ Շարմազանով. «Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը գործ կունենա նաև Ռուսաստանի հետ»

Էդվարդ Շարմազանով. «Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը գործ կունենա նաև Ռուսաստանի հետ»

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետների երկարաձգման մասին հայ-ռուսական պայամանգրի ստորագրումով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը բարձրացավ որակական նոր մակարդակի: Այս մասին ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը:

Նրա խոսքերի համաձայն, հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրիչներից է: «Դրա ակնառու օրինակը Ռուսաստանի նախագահի հայտարարությունն էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի զավթողական գործողությունների դեպքում Ռուսաստանն ամբողջությամբ իրագործելու է դաշնակցի իր պարտականությունները: Այլ խոսքով ասած` պատերազմական գործողությունները վերսկսելու դեպքում Ադրբեջանը գործ կունենա նաև Ռուսաստանի հետ», - ընդգծել է նա:

ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշել է, որ և’ Ռուսաստանը, և’ Արևմուտքը դրական են գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, որի ակնառու օրինակն է Ադրբեջանի բարձրաստիճան անձ Նովրուզ Մամեդովի խոսքերն այն մասին, որ Ղարաբաղի հարցում Արևմուտքն ու Ռուսաստանը պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը: «Այս արտահայտությունը խոսում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն, ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, ընդունում է իր պարտությունը արտաքին քաղաքականության մեջ և այդ իրավիճակից դուրս գալու համար Ադրբեջանի ղեկավարությունը փորձեց իրականացնել դիվերսիաներ ու բախտախնդրություն` ղարաբաղյան հիմնախնդիրը ՄԱԿ-ի նստաշրջան տեղափոխելով», - ասել է Շարմազանովը:

Նա ավելացրել է, որ Հայաստանի իշխանությունների կոշտ քաղաքականության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ճնշման շնորհիվ, Ադրբեջանը ստիպված է հետ վերցնել իր բանաձևը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---