ՆԱՏՕ-ն նախկինի պես հավանություն է տալիս Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն նախկինի պես հավանություն է տալիս Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը, քանի որ այն ուղղված է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը: «Շատ օգտակար է, երբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները համագործակցելու հնարավորություն ունեն: Այդ առումով կարևորում եմ «Հայաստան-2010» զորավարժություններին թուրքական կողմի մասնակցությունը»,- ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գտնում է, որ Հայաստանը և Թուրքիան իրենք պետք է որոշեն հարաբերությունների կարգավորման գործընթացի արագությունը:

 Ուշագրավ
---