Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հայերը ցանկանում են ծառայել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանում![]() PanARMENIAN.Net - «Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ես պարտադիր կբարձրացնեմ այդ հարցը` կապված Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հայերի խնդրանքի հետ, ովքեր ցանկանում են զինվորական ծառայությունն անցնել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանում»,- խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Օհանյանի խոսքով, իրեն դիմել են նաև այլ երկրների քաղաքացի հանդիսացող հայեր` խնդրելով հնարավորություն ընձեռել ծառայելու հայկական բանակում: Նա հաղորդել է նաև, որ յուրաքանչյուր զինակոչի ժամանակ Հայաստանի մոտ 400 քաղաքացիներ, ովքեր վաղուց բնակվում են արտասահմանում, կամավոր զորակոչվում են Հայաստանի ԶՈՒ շարքեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |