Հայկ Դեմոյան. Հայաստանը համարժեք պատասխան տվեց Աղթամարում պատարագի շուրջ ծավալված թուրքական խեղկատակությանըPanARMENIAN.Net - Հայաստանը համարժեք պատասխան տվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում առաջիկա պատարագի շուրջ ծավալված թուրքական խեղկատակությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: «Ավելի ճիշտ կլիներ, եթե միջազգային կազմակերպությունները, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, արձագանքեին քրիստոնեական եկեղեցու հանդեպ Թուրքիայի անվայել պահվածքին»,-ասել է պատմաբանը՝ հավելելով, որ ժամանակն է, որ Հայաստանը հանդես գա առաջարկով՝ ներառել հնագույն հայոց մայրաքաղաք Անիի հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում: Դեմոյանը նշեց նաև, որ Հայաստանը պետք է մի փաստաթուղթ մշակի, որով կպահանջվի միջազգային հանրությունից հստակ գնահատական տալ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ու Թուրքիայի միասնական ագրեսիվ քաղաքականությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |