«Բարգավաճ Հայաստանը» կքվեարկի ԼՂՀ անկախության ճանաչման բանաձևի դեմ![]() 16 սեպտեմբերի 2010 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ չէ ՀՀ կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը, սակայն դեմ է քվեարկելու ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» ներկայացրած օրինագծին: Այդ մասին PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակցին է հայտարարել խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթանալու է միայն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, այսինքն, եթե մենք այժմ ճանաչենք ԼՂՀ անկախությունը, դա դուրս կլինի բանակցային գործընթացի տրամաբանությունից և էապես կբարդացնի ՄԽ աշխատանքը: Ճիշտ է, եթե ինչ-որ պատճառներով Մինսկի գործընթացը փակուղի մտնի, ապա մենք չենք բացառում օրինագծի ընդունումը»,-ասել է Սաֆարյանը: Նա նշել է նաև, որ անձամբ ինքը դեմ չէ այս օրինագծին: «Սակայն այս պահի դրությամբ օրինագծի արտահերթ քննարկումը նպատակահարմար չէ: Կարելի է այն թողնել ԱԺ մեծ օրակարգում, հետո վերադառնալ քննարկման»,-ասել է Սաֆարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |