Ազգային նոր պահպանողական շարժումը շնորհավորական ուղերձ է հղել անկախության տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Է. Հելհելյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի' ընկերներ, շուտով կլրանա մեր երիտասարդ Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձը: Մեր հանրապետությունն էլ մեզ նման անցել է բազում փորձությունների միջով` երկրաշարժ, պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ, տեսել բազում դժվարություններ: Մեր ավագ սերունդը իր պայքարի, թափած արյան ու տառապանքների գնով կարողացավ մեզ ժառանգել ամենաթանկ բանն աշխարհում` անկախ ու ազատ ապրելու իրավունք: Ավագ ընկերներն արեցին մեծ աշխատանքի իրենց բաժինը, ծնեցին ու արյամբ սնեցին մեր մանուկ հանրապետությունը, իրենց տառապանքի ու անխոնջ աշխատանքի շնորհիվ մեծացրին նրան, դարձրին պատանի, ապա երիտասարդ ու այսօր հերթը մերն է»:

«Եկեք մեր նվիրվածությամբ, մեր պայքարով, դժվարություններից չընկրկելու մեր կամքով տեր կանգնենք մեր երկրին ու մեր անկախությանը ու կառուցենք այն ապագան որտեղ ապրելու են մեր զավակները: Եկեք այսօր նվաճենք մեր զավակների աչքերին ուղիղ նայելու իրավունքը: Մենք մեծացել ենք մեր հանրապետության հետ միասին, կիսելով բոլոր դժվարությունները նրա հետ ու այսօր ավելի քան պարտավոր ենք լինել նրա կողքին ու պայքարել հանուն նրա լուսավոր ապագայի:

Սիրելի' ընկերներ, հպարտության ու հրճվանքի մեծ զգացումով շնորհավորում եմ Ձեզ մեր անկախության տոնի առթիվ և մաղթում հարատև հաղթանակներ ու պայծառ ապագա:

Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը, կեցցե' հայ երիտասարդությունը, կեցցե' վաղվա օրը, որը մերն է լինելու»,-ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---