ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԳԱԼ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԻ» 2 օգոստոսի 2001 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան գալ «ընդհանուր հայտարարի» ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, սակայն մտադիր են շարունակել երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ մասին Սոչիում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ մեկ ժամյա հանդիպումից հետո: Ինչպես խոստովանում է Քոչարյանը, «երկխոսությունը հեշտ չէր», սակայն երկու նախագահներն էլ կոնստրուկտիվ են տրամադրված: Հայաստանի ղեկավարը նշեց նաեւ, որ նախագահները պայմանավորվել են «խուսափել փոխադարձ վիրավորանքներից»: Իր հերթին Հեյդար Ալիեւը տեղեկացրեց, որ հանդիպնամ ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորմանը վերաբերող զանազան տարբերակներ: Սակայն, ըստ նրա խոսքերի, կողմերը չկարողացան հանգել որեւէ վերջնական տարբերակի եւ մտադիր են շարունակել երկխոսությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |