Բաքվում կրկին ցանկալին իրականի տեղ են մատուցել. Իրանի փոխնախագահը չի հայտարարել, որ ինքն օժանդակում է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում![]() 23 սեպտեմբերի 2010 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական հարցերով Իրանի փոխնախագահ Սեյիդ Մոհամմեդրզա Միրթաջադդինին, Թեհրանում ելույթ ունենալով «Ադրբեջանի Հանրապետություն. նախկին փորձն ուառաջիկա հեռանկարը» իրանա-ադրբեջանական խորհրդաժողովի ժամանակ, չի հայտարարել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է հանդիսանում, և որ Իրանը ղարաբաղյան հիմնահարցում պաշտպանել և պաշտպանելու է ադրբեջանական կողմին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ պարոն Զարեին: «Չի բացառվում, որ որոշ ԶԼՄ-ներ փոխնախագահի խոսքերը սեփական մեկնաբանությամբ են ներկայացրել: Իրականում Իրանի քաղաքականությունը կայանում է նրանում, որ Իրանն աջակցում է միայն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Այդ հակամարտության մեջ Թեհրանը սատարում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Մինչև հիմա մենք ղարաբաղյան կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ենք զբաղեցրել և շարունակելու ենք զբաղեցնել»,- ասել է պարոն Զարեին: Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որի համաձայն Իրանի խորհրդարանական հարցերով փոխնախագահ Սեյիդ Մոհամմեդրզա Միրթաջադդինին հայտնել է, որ Իրանն ի սկզբանե աջակցել, աջակցում և այսուհետ շարունակելու է աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում: «Մենք միշտ օժանդակել ենք Ադրբեջանին և դատապարտել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացումը»,- փոխնախագահի խոսքերն էին մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |