ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում չեն քննարկվի Հայաստանին վերաբերվող հարցեր![]() 24 սեպտեմբերի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի նիստի օրակարգում, որը նախատեսված է հոկտեմբերի 4-8-ը Ստրասբուրգում, չեն քննարկվելու Հայաստանին վերաբերվող հարցեր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հարությունյանի խոսքերով, հոկտեմբերի 5-ին ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նիստի ժամանակ կներկայացվի զեկույց Հայաստանի կողմից իր պարտականությունների կատարման մասին: «Այդ քննարկմանը կմասնակցի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ: Բացառված չէ, որ քննարկումներին կմասնակցի նաև դիտարկման հանձնաժողովի համազեկուցող Գորան Լինդբլադը, որը չնայած նրան, որ Շվեդիայում սեպտեմբերի 19-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի ներկայացվել նոր խորհրդարանում, իր գործունեությունը կշարունակի ԵԽԽՎ-ում մինչև շվեդական խորհրդարանի նոր հանձնաժողովի ձևավորումը»,- ընդգծել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |