Ռիչարդ Կիրակոսյան. Մոսկվան կարող է չափազանց ինքնավստահ դառնալ Հարավային Կովկասում

Ռիչարդ Կիրակոսյան. Մոսկվան կարող է չափազանց ինքնավստահ դառնալ Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում առավել շրջահայաց է դարձել: Այժմ Մոսկվան կառուցում է իր տարածաշրջանային քաղաքականությունը, համաձայնեցնելով իր շահերը Արևմուտքի հետ: Այդ մասին հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը «Ռուսական քաղաքականության նոր միտումները Կովկասում՝ մարտահրավերներ ու հնարավորություններ տարածաշրջանի համար» կլոր սեղանի ժամանակ: Ըստ նրա, Հարավային Կովկասում անվտանգության վակուում է առաջացել:

«ԱՄՆ նահանջողական քաղաքականությունը տարածաշրջանում նպաստում է նրան, որ Մոսկվան առավելագույն ճկունություն է դրսևորում: Ելնելով դրանից, ես սպառնալիք եմ տեսնում, քանի որ նման քաղաքականությունը կարող է չափազանց ինքնահավան ու ագրեսիվ դառնալ տարածաշրջանում»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
---