ՀՀ-ում Զամբիայի դեսպան Պատրիկ Նաիլոբի Սինյինզան իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանին

ՀՀ-ում Զամբիայի դեսպան Պատրիկ Նաիլոբի Սինյինզան իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին ՀայաստանումԶամբիայի Հանրապետության դեսպան (նստավայրը` Մոսկվա) Պատրիկ Նաիլոբի Սինյինզան իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:

Սերգեյ Մանասարյանըշնորհավորեցդեսպանին նշանակմանկապակցությամբև համոզմունք հայտնեց, որ վերջինիս նշանակումը կնպաստի հայ-զամբիական հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-զամբիականքաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական հարաբերություններին և գործարար կապերին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձան Աֆրիկյան մայրցամաքի և Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին, երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության ակտիվացումը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---