Կորեայի հետ ստորագրվեց ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման վերաբերյալ արձանագրությունը

Կորեայի հետ ստորագրվեց ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման վերաբերյալ արձանագրությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը և Երևանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) փորձագիտական խմբի ղեկավար Կիմ Ենսուկը ստորագրեցին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի վերաբերյալ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խմբի և ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի միջև քննարկումների արձանագրությունը:

2009 թվականի դեկտեմբերին Կորեայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր ունեցել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Պարկ Դեյ Վոնի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ գործակալությունը կօժանդակի ՀՀ Ազգային ժողովի դահլիճի տեխնիկական վերազինման աշխատանքներին:

Այս տարվա օգոստոսին Կորեայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչները ժամանեցին Հայաստան, հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ և քննարկեցին ՀՀ Ազգային ժողովի դահլիճի վերազինման ծրագրի հետ կապված հարցեր:

Օրերս Կորեայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչները կրկին ժամանել են Երևան, մի շարք հանդիպումներ ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի և աշխատակազմի հետ` քննարկելու ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի բարեհաջող իրականացման նպատակով իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները:

Արձանագրության ստորագրման արարողությունից հետո ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալությանն ու Կորեայի ժողովրդին` աջակցության համար, և հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի նպատակն է Ազգային ժողովի գործունեության և ԱԺ աշխատակազմի աշխատանքների արդյունավետության, ՀՀ ԱԺ գործունեության մատչելիության և թափանցիկության աստիճանի բարձրացումը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---