Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ազգային տոնի առթիվ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ազգային տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: «Մեր երկրների ու ժողովուրդների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, որոնց հատուկ է քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակն ու վստահությունը: Ունենալով նման վստահելի հիմք` մենք այսօր ձգտում ենք զարգացնել և կատարելագործել փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում»:

Այս առումով կարևոր դեր են խաղում ամենբարձր մակարդակի փոխայցելությունները: Այսօր մենք ձգտում ենք գտնել նոր ոլորտներ, փոխշահավետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար: Այդ նվաճումների խորհրդանիշն ու միևնույն ժամանակ մարմնավորումը դարձավ «Շանհայ Էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսը: Մեծածավալ այդ միջոցառման շնորհիվ Շանհայն այսօր դարձել է աշխարհի ձգողության կենտրոններից մեկը: Համաշխարհային ցուցահանդեսը եզակի հնարավորություն է ոչ միայն միջմշակութային շփման ու փոխհարստացման համար, այլև վերածվել է մի վայրի, որտեղ ի հայտ են գալիս նոր գաղափարներ ու նախաձեռնություններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---