Արամ Կարապետյանը համոզված է, որ պատրաստվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկրորդ «Ցյուրիխը»

Արամ Կարապետյանը համոզված է, որ պատրաստվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկրորդ «Ցյուրիխը»

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը գտնվում է Շվեյցարիայում այն պատճառով, որ այնտեղ ԱՄՆ հովանու ներքո արդեն սկսվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկրորդ «Ցյուրիխը», լրագրողներին հայտնել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: «Իմ տվյալներով, այդ գործընթացը նախատեսում է որոշ ազատագրված տարածքների հանձնում սահմանի բացման փոխարեն»,- ասել է նա:

Մեկնաբանելով ղարաբաղյան գործընթացում վերջին գործընթացները` Կարապետյանը նշել է, որ եթե մինչև 2013-ի հաջորդ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն, ապա ղարաբաղյան գործընթացում կարող է տեղի ունենալ կտրուկ փոփոխություն. կամ կստորագրվի նոր պայմանագիր, կամ ադրբեջանական կողմի պնդմամբ կփոխվի Մինսկի խմբի ձևաչափը: «Այդ տարբերակները հակասում են հայ ժողովրդի շահերին, դրան կօգնի միայն իշխանափոխությունը Հայաստանում»,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---