Ուկրաինայի նորանշանակ դեսպանը Հայաստանի արտգործնախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը![]() 1 հոկտեմբերի 2010 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Կուխտային նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում: Դեսպան Կուխտան, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեց, որ Ուկրաինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը: Իվան Կուխտան կարեւորեց Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Կուխտան մտքեր փոխանակեցին հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, նոյեմբերին Հայաստանի արտգործնախարարի հրավերով Ուկրաինայի ԱԳ նախարարի Երեւան կատարելիք այցի, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի, Հայաստանում եւ Ուկրաինայում փոխադարձ մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցերի շուրջ: Զրուցակիցները քննարկեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |