Արամ Կարապետյանը գտնում է, որ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը կարող է ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա![]() 1 հոկտեմբերի 2010 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներքաղաքական դաշտը գնալով առավել ընդդիմադիր է դառնում և դրա համար կան բոլոր նախադրյալները՝ գնաճ, ծանր սոցիալական ու տնտեսական իրավիճակ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, Հայաստանում կան բոլոր օբյեկտիվ պայմանները արտահերթ ընտրությունների համար, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել, քանի որ սուբյեկտիվ պայմանները բավարար չեն: «Իսկ սուբյեկտիվ պայմաններն են միավորված ընդդիմության, խարիզմատիկ առաջնորդի և քաղաքկան կամքի առկայությունը»,-ասել է Կարապետյանը: Նա նշել է նաև, որ Հայաստանում ընտրությունների միջոցով անհնար է հասնել իշխանափոխության, սակայն, այնուամենայնիվ, հարկավոր է մասնակցել ընտրություններին,որպեսզի հետընտրական իրավիճակի միջոցով հնարավոր լինի փոխել իրավիաճկը: Հայաստանի այժմյան կուսակցական համակարգն այնպես է այլասերվել, որ կուսակցական միավորումները չեն կարող ապահովել իշխանափոխությունը: Պետք է ստեղծել մի կառույց, որը կմիավորի հանրության հետ աշխատող մարդկանց»,-ասել է Կարապետյանը: Մեկնաբանելով Մոսկվայի քաղաքագետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը, Արամ Կարապետյանը նշել է, որ դա կարող է ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: «Յուրի Լուժկովը հայ ղեկավարության բիզնես գործընկերն է, նրա միջոցով էր իրականացվում քաղաքական լոբբինգը ՌԴ-ում: Այժմ, երբ Լուժկովն արդեն քաղաքապետ չէ, հայ գործարարների ներդրումները Մոսկվայում սպառնալիքի տակ են, ինչը համապատասխանաբար կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |