Մի քանի հայկական եկեղեցիների վերականգնմամբ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին![]() 1 հոկտեմբերի 2010 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Անիի Մայր տաճարում Ազգայնական շարժման կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բախչելիի նախաձեռնած նամազը ցույց է տալիս, որ ողջ նախընտրական գործընթացն այդ կուսակցությունը մտադիր է անցկացնել ազգայնական և հակահայկական ոգով: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, թուրքական հասարակայնությունը սիրում է խորհրդանիշներ, և այդ միջոցառումը կարծես ուղերձ է հանդիսանում` հղված հասարակության այն մասին, որը տառապում է «սևրաֆոբիայով»: «Ինչ վերաբերում է Բախչելիի հայկական արմատներին, ապա դա որոշակի «սև գովազդ» է, քանի որ Թուրքիայում հայ լինել կամ հայկական ծագում ունենալը խարան է: Նրան թույլ են տվել նամազ կատարել, որպեսզի ցույց տան, որ երկրի իշխանությունները հանդուրժողական են»,- նշել է նա` ավելացնելով, որ մի քանի հայկական եկեղեցիների վերականգնմամբ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, քանի որ ցեղասպանության վկայությունները միայն պատմական հուշարձաններն են: Դանիել Երաժիշտն իր հերթին ընդգծել է, որ Անիում նամազ կատարելով` թուրքերը խախտում են իսլամի կանոնները. սեփական կանոններով չմտնել այլ եկեղեցի: «Դրանով նրանք պղծում են Ղուրանը»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |