Հայաստանը կարևորում է Եվրամիության աջակցությունը սահմանային ենթակառուցվածքների զարգացման գործում 1 հոկտեմբերի 2010 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ դեսպան, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր, մասնավորապես` կարեւորվել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեության ժամկետի երկարաձգումը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել «Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը»: Երկուստեք կարեւորվել է Եվրամիության աջակցությունը Հայաստանին եւ Հարավային Կովկասի երկրներին սահմանային ենթակառուցվածքների զարգացման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի: Արթուր Բաղդասարյանն անընդունելի է համարել տարածաշրջանային ծրագրերից Հայաստանը դուրս մղելու` Թուրքիայի եւ Ադրբեջանի գործելաոճը: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ խնդիրներ, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |