Հայաստանը չի մասնակցում սպառազինությունների մրցավազքին, սակայն զարգացնում է ռազմական ոլորտը![]() 6 հոկտեմբերի 2010 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմի զինված ուժերը բարձր մարտունակության շնորհիվ պահպանում են ուժերի հարաբերակցությունը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Հակառակ դեպքում հակառակորդը վաղուց արդեն ռազմական գործողությունների կդիմեր, եթե ոչ Հայաստանի, ապա Արցախի դեմ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը խորհրադարանում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման վերաբերյալ Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից սպառնալիքը միշտ եղել է և հայկական կողմը հետևողականորեն պատրաստվում է գործել նույնիսկ ամենածանր պայմաններում: «Մենք չենք մասնակցում սպառազինությունների մրցավազքին, սակայն զարգացնում ենք ռազմական ոլորտը, ակտիվորեն համագործակցում ենք տարբեր երկրների հետ՝ ձեռք բերելով զնեք ու ռազմական տեխնիկա»,-ասել է Սեյրան Օհանյանը: Ինչպես նշել է Օհանյանը, արդեն պատրաստ է ՀՀ սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական արդյունաբերության զարգացման ծրագիրը, որը ներկայացվել է ՀՀ ԱԽ քննարկմանը: «Կարելի է ասել, որ այդ փաստաթղթերը արդեն համաձայնեցված են երկրի ղեկավարության հետ»,-ասել է Սեյրան Օհանյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |