ԱՄՆ-ՈՒՄ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԳԻՐՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 5 օգոստոսի 2003 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում վերահրտարակվել է «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գիրքը, գրված 1913-1916 թթ. Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից, որտեղ պատմվում է նաեւ երիտթուրքերի կառավարության կողմից անցյալ դարասկզբին իրականացրած Հայոց ցեղասպանության մասին: Մասնավորապես, գրքում կա հայերի մասին «Ազգի սպանություն» վերնագրված մի գլուխ: Այստեղ դեսպանը գրում է.«Ես համոզված եմ, որ մարդկության ամբողջ պատմության մեջ չկա նման սարսափելի դրվագ, ինչպիսին սա է: Անցյալի զանգվածային սպանությունները եւ հետապնդումները աննշան են թվում 1915 թվականին հայ ժողովրդի տառապանքների համեմատ»: Ինչպես նշում է Ամերիկայի հայկական ազգային ինստիտուտը, ժամանակին Հենրի Մորգենթաուն դարձավ առաջին ամերիկացին, որն աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |